ՄԵՐ ԸՆԿԱԼՄԱՄԲ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ՝ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՄԱՐԿՈՍ 7:24-30 ԴԱՍ # 16
ՄԵՐ ԸՆԿԱԼՄԱՄԲ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ՝ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

I. Ողջույնի խոսք:
II. Ներածություն։ Այս օրերին եկեղեցում շատ մարդիկ զգում են այնպես, ինչպես հեթանոսները` Հիսուսի օրերին։ Նրաց թվում էր, թե իրենք Աստծո ընտրյալ մարդկանց մաս չեն կազմում։ Անգամ ավելին. նրանք սկսում էին հավատալ այն թյուր գաղափարին, թե իրենց ցածր հասարակական կարգավիճակը կամ մեղավոր վարքագիծն Աստծո համար անցանկալի էին նրանց դարձնում։
ՀԱՐՑ — Դուք ճանաչո՞ւմ եք մարդկանց, ովքեր մտածում են, որ իրենք, հնարավոր է, քրիստոնյա են, բայց հավատք չունեն։ Դուք ճանաչո՞ւմ եք մարդկանց, որ կարծում են, որ իրենց աղոթքներն իրականում Աստծո վրա որևէ ազդեցություն չունեն։
ՊԱՏ․ — Նրանք գուցե իրենց «հոգեպես թզուկ» զգան։
ՀԱՐՑ — Այսօր այստեղ ձեզանում կա՞ն մարդիկ, որ Աստծուց օտարված են զգում։
ՊԱՏ․ — Մեզանից շատերը նման զգացողություն ունենում են անընդմեջ, իսկ ոմանք էլ՝ ժամանակ առ ժամանակ։ Եթե դուք բավականաչափ ազնիվ գտնվեք՝ ձեր մասին ճշմարտությունը իմանալու համար, և բավականաչափ անկեղծ`՝ընդունելու, որ ձեր և Աստծո հարաբերություններն այնքան էլ լավ չեն, ապա ես ձեզ համար լավ լուր ունեմ։ Երկու դեպքի համար էլ ես խոսք ունեմ ձեզ ասելու․ դա իմ խոսքը չէ, այլ ամենակարող Աստծո։
III. Հեռանալու միտումը. Մարկոս 7:24։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 7:24։
ՀԱՐՑ — Ո՞րն էր պատճառը, որ Հիսուսը հեռացավ հրեական տարածքից։
ՊԱՏ․ — Տե’ս 6:30-31, 6:54. Նա հավանաբար հանգիստ էր փնտրում՝ ուշադրությունից խուսափելու և Իր ու Իր աշակերտների համար անդորր գտնելու։
Ծանուցում։ Տյուրոսի և Սիդովնի համատեղ հղումը սովորաբար օգտագործվում էր հեթանոսական աշխարհը մատնանշելու համար (տե’ս Մարկոս 3:8)։ Լուրջ հրեաներն անգամ ոտք չէին դնի հեթանոսների տուն կամ շինություն։
Այսօր որոշ տեղերում բազում լուրջ քրիստոնյաների անգամ շողքը չի երևում։ Սա նշանակում է, որ նրանք լուրջ են վերաբերվում իրենց հավատքին, և սա լավ է։ Այնուամենայնիվ, սա նաև նշանակում է, որ այդ վայրերի մարդկանց քրիստոնյաները դիտում են որպես ստորադաս, և սա լավ չէ։
Ծանուցում։ Հիսուսն ասաց, որ Ինքը պղծությունը (7:19) այլ կերպ է հասկանում, քան կրոնավոր առաջնորդները, և գնաց «անմաքուր» համարվող մարդկանց մոտ։
ՀԱՐՑ — Արդյո՞ք պահպանողական ծառայողները բար գնում են։ Ինչո՞ւ և ինչո՞ւ՝ ոչ։ Ինո՞ւ պետք է գնային։
ՊԱՏ․ — Որքան էլ զարմանալի լինի, հեթանոսական տարածքներում Քրիստոսի հայտնվելը նույնչափ ցնցող էր։
ՀԱՐՑ — Ուրիշ ի՞նչ օրինակ է Հիսուսն այստեղ մեզ համար ծառայում՝ Իր գտնվելու վայրը փոխելով։
ՊԱՏ․ — Երբեմն մենք հանգստի կարիք ունենք և պետք է բավականին հետևողական և համառորեն ձգտենք այս հանգստին, այսինքն՝ վայրը փոխելուն։ Սա նման կլինի Շաբաթ անելու։
IV. Փնտրելով Աստծուն՝ անտեսելով խոչընդոտները․ Մարկոս 7:25-28։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 7:25-26։
ՀԱՐՑ — Հիսուսին հաջողվե՞ց թաքնվել։
ՊԱՏ․ — Ոչ, թվում էր` այն, ինչ Հիսուսը կարող էր տալ, այնքան զորեղ և կարևոր էր, որ մարդիկ աննահանջ փնտրում էին Նրան։ Նա էլ էր փնտրում Հիսուսին։
ՀԱՐՑ — Ի՞նչ տիպի կին էր նա, ի՞նչ ազգության էր։
ՊԱՏ․ — Նրա հեթանոս լինելը շեշտվում է․ նա հեթանոս էր և ասորափյունիկեցի (7:26)։
ՀԱՐՑ — Ի՞նչն էր նրան ստիպում, որ հրեա րաբբիի փնտրեր։
ՊԱՏ․ — Անկասկած, նա լսել էր Հիսուսի բժշկական զորության մասին։ Նրա աղջիկը չափազանց լլկված էր, և նա լսել էր, որ այս Աստծո մարդը կարող է օգնել։ Երեխաների կարիքները մեզ կարող են Աստծուն մոտեցնել։ Մեր երեխաներին սիրելը (ներառյալ ուսուցիչներ, երիտասարդների հետ աշխատողներ կամ հովիվներ) պատճառ կհանդիսանա տեսնելու, Աստծուն մոտ գտնվելու անհրաժեշտության։ Ընտանիքի հանդեպ սերը կարող է մեզ առաջնորդել առ Աստված։
ՀԱՐՑ — Նա խնդրեց իր համար, թե՞ իր աղջկա։
ՊԱՏ․ — Նրա սերը մերձավորի հանդեպ պատճառ հանդիսացավ Հիսուսի հետ խոսելու։ Կրոնավոր հրեայի հետ խոսելը, մի ազգի ներկայացուցչի, որ միշտ իրեն ավելի վեր է դասում այլ մարդկանցից, անկասկած, խոնարհեցնող քայլ էր։
ՀԱՐՑ — Հրեաներն իրենց ցեղին չպատկանող մարդկանց ի՞նչ էին կոչում։
ՊԱՏ․ — Նրանք կոչում էին նրանց «goiim» կամ հեթանոս։ Բայց նա խոսում էր առավել, քան ուղղակի հրեայի հետ, նա խոսում էր Հիսուսի հետ։ Իրոք, Հիսուսը հրեա էր, հետևաբար` մարդ արարած (բոլոր մարդիկ ունեին ազգային պատկանելիություն), բայց Նա նաև կատարյալ Աստված էր։ Նա Աստված էր մարմնի մեջ, և հետևաբար, Հիսուսն Աստվածն էր բոլոր ազգերի։
ՀԱՐՑ — Հիսուսի հետ խոսելն ինչ-որ առումով նույնն էր, ինչ Աստծո՞ հետ խոսելը։
ՊԱՏ․ — Այո՛, հետևաբար, սա աղոթքի մի ձև է։ Որոշ մարդիկ այս տեսակի աղոթքը կոչում են բարեխոսական աղոթք. աղոթում են ուրիշների համար։
ՀԱՐՑ — Ի՞նչ եք կարծում, աղոթող մարդու աղոթքի կյանքում միջին հաշվով որքա՞ն մասն է այս տեսակի աղոթք կազմում։ Քանի՞ տոկոս։
ՊԱՏ․ — Որոշ քրիստոնյաներ այսօր շատ քիչ ժամանակ են տրամադրում ուրիշների համար աղոթելուն։ Սա կարող է նշանակել հետևյալ երկու բաներից մեկը։ Առաջին, սա կարող է նշանակել, որ նրանք իրենց շրջապատի մարդկանց չեն սիրում, ասել է թե՝ նրանք չեն սիրում այնքան, որքան այս հեթանոս կինը սիրեց։ Երկրորդ, սա կարող է նաև նշանակել, որ նրանք չեն կարծում, որ աղոթքը կարող է օգնել։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 7։27։
ՀԱՐՑ — Հիսուսը նրան ի՞նչ էր ասում։ Նա համաձայնե՞ց օգնել նրա աղջկան (7։27)։
ՊԱՏ․ — Կնոջ համեմատությունը ընտանի շան հետ հավասարազոր էր շատ կոպիտ մերժման։ Երեխաներ ասելով՝ նկատի ուներ աշակերտներին, իսկ շներ ասելով՝ կնոջը և իր աղջկան։ Նա ասում էր. «Ո’չ»։
Ծանուցում: Հիսուսը ճանաչեց Իսրայելի արտոնությունները և այն, որ հեթանոսների ժամանակը դեռ չէր եկել։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Հռ․ 1:16, 2:9 և 2:11։
Բոլոր ազգերը ողջունելի են Աստծո կողմից, բոլոր մարդիկ ընդունելի են, անգամ անմաքուրները։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 7:28։
Ծանուցում: Կինը, հնարավոր է, ճիշտ չհասկացավ, բայց Նրա մերժումը նպատակ էր հետապնդում կնոջը քաջալերելու՝ նորից խնդրել (Տե’ս Մատթեոսի 15 գլխում, որը ցույց է տալիս, որ նա չորս անգամ է դիմում): Այնուամենայնիվ, նրա շարունակական ջանքերը ցույց տվեցին կնոջ իսկական սիրտը։ Վիրավորվելու կամ հուսահատվելու փոխարեն նա ավելի շատ համառություն էր ցուցաբերում։
ՀԱՐՑ — Ինչ-որ մեկը կարո՞ղ է հավատալ, որ Աստված հասանելի չէ։ Աստված մի՞շտ է հասանելի։
ՊԱՏ․ — Թվում է, թե (գոնե այս դեպքում) դուք պետք է շատ-շատ ցանկանաք։ Կարծես թե տեքստն ասում է, որ Աստված կպատասխանի ձեզ, երբ դուք կփնտրեք իրեն ողջ սրտով։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ նա համառեց նման ամբարտավան հրեայի առջև։
ՊԱՏ․ — Նա սիրում էր իր երեխային։ Նա համառեց բավական իմաստուն ձևով։ Ոսկեբերանն ասում է, որ նա ցուցաբերեց «բարձր ինքնատիրապետում», և Հիսուսի մերժումը ջրի երես դուրս բերեց կնոջ հոգու հարստությունը, մասնավորապես, նրա հավատքը (Ոսկեբերան, էջ 322-323)։ Նա ոչ միայն խելացի էր, բայց նաև համառ: Ուշադրություն դարձրեք` Հիսուսն ինչպես է արձագանքում կնոջ համառությանը …
V. Հավատքը հաղթահարում է խոչընդոտները․ Մարկոս 7:29-30։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 7:28-30։
Ա. Ի՞նչ է սա բացահայտում Հիսուսի և, հետևաբար, Աստծո մասին։
ՀԱՐՑ — Արդյոք Հիսուսը դե՞մ էր իր հանդեպ համառ գտնվելուն։
ՊԱՏ․ — Ոչ, Նա դեմ չէր։ Այնուամենայնիվ, ուշադի՛ր եղեք․ կինը նման վարքագիծ ցուցաբերեց իմաստությամբ և խոնարհությամբ։
ՀԱՐՑ — Հիսուսն օրինապահ էր։ Հիմա Աստված օրինապա՞հ է։ Աստված կփոխի իր համաշխարհային պլանները՝ ընդառաջ գնալով բացառությանը։
ՀԱՐՑ — Այս առումով մենք ինչպե՞ս կարող ենք Հիսուսին նմանվել։
ՊԱՏ․ — >>> Ինձ հետ միասին բացե՛ք Հռ․ 1:16։ Հռ․1:16-ը ցույց է տալիս Նրա որդեգրած քաղաքականությունը։ Հեթանոսների հետ առնչվելու Նրա ժամանակը դեռ չէր եկել։ Նրա ծրագրերում առաջնահերթ էր հրեաների հետ հարաբերվելը, իսկ այդ պահին Նա և Իր աշակերտները հանգստի կարիք ունեին։ Նրա ծրագրերի մեջ չէր մտնում Իր մարդկանց հանգիստը խանգարելը, կամ Նրա նպատակը չէր համառորեն Իրեն անհանգստացնող ոչ հրեա կնոջ հետ առնչվելը։ Այդ կնոջ ժամանակը դեռ չէր եկել։
ՀԱՐՑ — Աստված կհետևի Իր մեծ սրտին, թե՞ Իր սկզբունքներին։
ՊԱՏ․ — Նա գիտեր՝ երբ բացառություններ անել և ինչպես, առանց կորցնելու սկզբունքները և սկզբունքների խախտումը հիմնավորող պատճառները։ Մենք հաճախ կրոնական կազմակերպություններում գլխավորապես հիմնվում ենք սկզբունքների և կանոնների վրա, միգուցե նաև լավ կանոնների, այնուամենայնիվ հենց սա էլ դառնում է իրական աստվածաբանության թշնամին։
ՀԱՐՑ — Ի՞նչ է աստվածաբանությունը։
ՊԱՏ․ — Աստվածաբանությունն Աստծո մասին մտածելն է, իսկ իրական աստվածաբանությունը՝ Աստծո մասին ճիշտ մտածելը։
ՀԱՐՑ — Մեր սկզբունքները կամ մեր սկզբունքների միջոցով իրադրությունը կամ մարդկանց վերահսկելու մեր ցանկությունը կարո՞ղ է արդյոք մեզ ստիպել մարդկանց հետ վարվել այնպես, որ հակասական լինի հենց Աստծո էությանը։
ՊԱՏ․ — Աստծո անվան տակ մենք կարող են խոցելԱստծո սիրտը։ Աստված օրինապաշտ չէ։ Նա մեկն է, ով սիրում է աշխարհը, և նրա քաղաքականությունն ուղղված է նպաստելու աշխարհը սիրելուն։ Նա երբեք չի թողնում՝ սկզբունքներն ու կանոններն Իր նպատակներից առաջ ընկնեն։
Բ. Մաքուրի և անմաքուրի միջև հակադրությունը։
ՀԱՐՑ — Կնոջ հավատքը շա՞տ էր տարբերվում կրոնական հեղինակությունների և աշակերտների հավատքից։
ՊԱՏ․ — Աշակերտների առումով եկեք դիտարկենք Մարկոս 6:52, իսկ կրոնական առաջնորդերի՝ Մարկոս 7:8։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 7:8 -ը։
Ծանուցում: Մարդկանց կողմից ստեղծված ավանդույթները պահպանելու համար կրոնական առաջնորդները հաճախ են Աստծո հրամանները շրջանցում։ Երբեմն շատ տեղին ու անհրաժեշտ է ավանդույթներ ունենալը, բայց ավանդույթները պետք է հարմարեցվեն Աստծուն, այլ ոչ հակառակը՝ Աստծուն հարմարեցնեն ավանդույթներին։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 6:52։
Ծանուցում: Աշակերտները երբեմն շատ էին հոգնում, և նրանք կարող էին կարծրացնել իրենց սրտերը, երբ իրենցից դարձյալ պահանջվեր ինչ-որ բան անել։ Նրանց հավատքը հաճախ էր սառչում։ Աշակերտները նկարագրվում են որպես իրական ու սովորական մարդ արարածներ։
Գ. Աստծո դիտավորությունը։
ՀԱՐՑ — Կինը հասա՞վ Հիսուսին։ Նա կարողացա՞վ Հիսուսից իր աղոթքի պատասխանը ստանալ։
ՊԱՏ․ — Նա տեսավ իր երեխային առողջացած։ Աստծուն գտնելու ճանապարհին հաճախ են խոչընդոտներ լինում։ Հաճախ դրանք ռասսայական և սոցիալական խոչընդոտներ են, բայց եթե մենք իրոք ցանկանում ենք Աստծուն գտնել, ապա կգտնենք Հիսուսին։ Այնուամենայնիվ, հենց որ կինը Հիսուսի հետ խոսելու հնարավորություն է ունենում ․․․
ՀԱՐՑ — Արդյո՞ք Հիսուսն էր ամենամեծ խոչընդոտը։ Կարո՞ղ ենք ասել, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես Հիսուսն ինքն է ավելի բարդացնում իրավիճակը։
ՊԱՏ․ — Կարծես թե խոչընդոտը Հիսուսի վերաբերմունքն էր։ Սկզբում Հիսուսը դիտավորյալ է մերժում կնոջն օգնել։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսն այսպես վարվեց։
ՊԱՏ․ — Ես հավատում եմ, որ պատճառը կնոջ մեջ հավատք և սեր առաջացնելն էր։ Աստված կարող է հանդիսանալ խոչընդոտների պատճառ։ Աստված նպատակ ունի մեզ մոտեցնել Իրեն, բայց դա անելու համար մենք պետք է ջանքեր և հավատք գործադրենք։ Հետևաբար, մենք պետք է Իրեն մոտենանք ըստ Իր կանոնների, հակառակ դեպքում մեր ջանքերն այնքան էլ պտղաբեր չեն լինի։
Այս կինը քաղաքի համեմատաբար ավելի աղքատ մասից էր։ Նա անմաքուր հեթանոս էր, բայց նա սիրում էր իր աղջկան և այնքան համառեց, մինչև Աստծուց ստացավ այն, ինչ խնդրում էր։ Հիսուսն ասաց, որ նա հավատք ուներ։ Մարկոս 4:35-41 – ում այս կինը կարծես ավելի արագ սովորելու ունակություն դրսևորեց, քան աշակերտները։
ՀԱՐՑ — Այսպիսով, Մարկոսի Ավետարանն ի՞նչ է ասում նրանց, ովքեր կարծում են, որ իրենք Աստծուց շատ հեռու են։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ է այս պատմությունը զետեղված այստեղ։ Ո՞րն է այս պատմության հիմնական նպատակը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ

Մարկոս 7:24-30
Հեթանոս կնոջ հավատը
(Մտթ. 15.21-28)
24 Հիսուսն այնտեղից ելավ ու գնաց Տյուրոսի և Սիդովնի սահմանները։ Նա մի տուն մտավ և չէր ուզում, որ որևէ մեկն այդ մասին իմանար, բայց չկարողացավ թաքնված մնալ։ 25 Նրա մասին անմիջապես լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգով էր բռնված։ Նա եկավ և Հիսուսի ոտքերն ընկավ։ 26 Այդ կինը հեթանոս* էր, ազգությամբ Փյունիկեի ասորի։ Աղաչում էր նրան, որ իր աղջկա միջից դևին դուրս հանի։ 27 Սակայն Հիսուսը նրան ասաց. «Նախ թող երեխաները կշտանան, որովհետև լավ չէ երեխաների հացն առնել ու շներին գցել»։ 28 Իսկ կինը պատասխանեց ու ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ երեխաների՝ սեղանից թափած փշրանքներով են կերակրվում»։ 29 Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո աղջկա միջից դուրս ելավ»։ 30 Եվ երբ իր տուն վերադարձավ, աղջկան գտավ մահճակալի վրա պառկած և դևին՝ դուրս ելած։

Հռ․ 1:16
16 Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար. նախ՝ հրեայի, ապա՝ նաև հույնի։

Հռ․ 2:9-11
9 նեղություն և տառապանք՝ ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի, հետո՝ հույնի։ 10 Բայց փառք, պատիվ և խաղաղություն՝ ամեն բարիք գործողին, նախ՝ հրեային, հետո՝ հույնին. 11 որովհետև Աստծու մոտ աչառություն չկա։

Մարկոս 6:52
52 Որովհետև չէին հասկացել նաև այն հացի հրաշքը, քանի որ նրանց սիրտն ընդարմացած էր։

Մարկոս 7:8
8 Աստծու պատվիրանները թողած՝ մարդկանց ավանդույթներն եք պահում։ Անոթների* ու ամանների լվանալը և սրա նման ուրիշ շատ այլ բաներ եք անում»։

Մարկոս 4:35-41
Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը
(Մտթ. 8.23-27, Ղուկ. 8.22-25)
35 Այդ օրը՝ իրիկնադեմին, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկեք մյուս կողմն անցնենք»։ 36 Եվ ժողովրդին թողեցին ու նրան, որ նավի վրա էր, վերցնելով՝ հեռացան։ Նրանց ուրիշ նավակներ էլ էին հետևում։ 37 Ուժեղ փոթորիկ եղավ, և ալիքները նավի մեջ էին թափվում. նավը գրեթե ջրով էր լցվել։ 38 Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։ 39 Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց։ 40 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։ 41 Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան»։