ՄԱՐԿՈՍ 11:27-33 ԴԱՍ # 32
ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ
I. Ողջույնի խոսք:
II. Ներածություն:
ՀԱՐՑ — Ձեզանից քանիսի՞ հավատքն է հարցականի տակ դրվել ընտանիքի, ընկերների կամ աշխատակիցների կողմից։
ՀԱՐՑ — Հարցումը բացասակա՞ն բնույթ ուներ։
ՀԱՐՑ — Ինչպե՞ս դուք հաղթահարեցիք այդ։
ՊԱՏ․ — Ովքեր ցանկություն ունենան, թույլ տվեք՝ կիսվեն իրենց փորձառությամբ։
ՀԱՐՑ — Մարդիկ կպախարակեն մեզ, նույնիսկ եթե մենք արդար ենք, խոնարհ և սիրալիր։
ՊԱՏ․ — Ճիշտ է, հաճախ մարդկանց հետ բախվելը մեր իսկ սխալ վերաբերմունքի կամ խոսքի պատճառով է լինում, բայց երբեմն, անգամ երբ մենք ճիշտ ենք խոսում և ներկայացնում մեր հավատքը, միևնույնն է, մենք հալածվում ենք։
ՀԱՐՑ — Պե՞տք է մենք նման բան ակնկալենք։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ։
Ծանուցում: Հաջորդ մի քանի հատվածներում մենք հնարավորություն ունենք տեսնելու, թե ինչպես պետք է պատասխանել, երբ մենք հարցման ենք ենթարկվում մեր հավատքի պատճառով։ Ավելին, մենք կտեսնենք, թե Հիսուսի պատասխանն Իր քննադատողներին ինչպես է դառնում մեր իսկ հոգևոր կյանքի փորձությունը։ Աստված Իր փառքով երկիր եկավ ոչ թե պարզապես ցույց տալու Իր զորությունը, այլ անցնելու մեր առօրյա քննադատությունների փորձառության միջով, և նման ձևով վարվելով՝ Նա սովորեցնում է մեզ։
III. Հիսուսը թիրախում․ Մարկոս 11:27-28։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 11:27-28։
Ծանուցում: Բարքլի էջ 290-ում նշված է, որ տաճարում կային երկու մեծ նախասրահներ. «Սողոմոնի գավիթը» և «Թագավորական գավիթը»: Վերջինս ուներ չորս շարքով մարմարյա սյուներ՝ յուրաքանչյուրը 6 ոտնաչափ տրամագծով և 30 ոտնաչափ բարձրությամբ: Դրանք 162-ն էին: Սա այն վայրն էր, որտեղ մարդկանց բազմություն էր հավաքվում, և որտեղ հաճախ րաբբիներն էին ուսուցանում: Այն, ինչ Հիսուսն էր անում, նորմալ էր: Նա, հավանաբար, ուսուցանում էր այնտեղ, որտեղ րաբբիները պետք է ուսուցանեին:
Ծանուցում: Հիսուսին մոտեցող խմբերը դպիրներն էին, քահանայապետերը և երեցները: Սրանք բոլորն էլ տարբեր բնույթի մարդիկ էին, որոնք երկրի բարձրագույն դատարանն էին ներկայացնում՝ Սինեդրիոնը: Թշնամանքը գալիս էր Երուսաղեմի առաջնորդների բոլոր խմբակցություններից:
ՀԱՐՑ — Արդյոք ձեզ զարմացնո՞ւմ է այն, որ Աստծո կատարյալ Որդին, ով երբեք չէր մեղանչել, հարձակման ենթարկվեց կրոնական առաջնորդների կողմից:
ՊԱՏ․ — Սա ձեզ չպետք է զարմացնի։ Կրոնական մարդիկ կամ նրանք, ովքեր շատ են հետաքրքրված եկեղեցով, հետաքրքրված չեն ճշմարտությունն իմանալով։ Շատ մարդիկ գնում են եկեղեցի, բայց շատ մտահոգվում են, երբ Աստված ներկա է լինում, այնքան էլ չեն ուրախանում Աստծո ներկայությամբ։ Եթե Հիսուսը նորից եկեղեցի գար, մերօրյա շատ կրոնական առաջնորդներ վիրավորված կզգային։
Ծանուցում: Անկասկած, բացասական արձագանքի պատճառը, որին Հիսուսն արժանանում էր, Տաճարի մաքրումն էր և Ծաղկազարդի տոնին հավաքված բազմության բուռն ողջույնը: Նա նրանց ոտքը տրորել էր՝ սպառնալիք դառնալով նրանց գերշահույթին և բացահայտելով նրանց կոռումպացված լինելը։ Բացի այդ, Նա ակնհայտորեն հանրաճանաչ էր։ Հենց այս իրողություններն էին մտահոգում իշխանություններին։ Իշխանավորները չեն սիրում, երբ անձինք, ում վրա վերահսկողություն չունեն, և ովքեր հակադրվում են իրենց, հանրաճանաչ են լինում։
ՀԱՐՑ — Ինչպե՞ս էին նրանք մարտահրավեր նետում Հիսուսին։
ՊԱՏ․ — Նրանք հարցադրումներ էին առաջ քաշում այն առթիվ, թե ինչ իշխանությամբ էր Նա անում այն ամենը, ինչ էլ որ Նա անում էր։ Կարծես թե Հիսուսն ամեն ինչ այլ կերպ էր անում, որն էլ հենց նրանց բարկացնում էր։
Ծանուցում: Դուք տեսնո՞ւմ եք այստեղ հեգնանքը։ Աստված հենց իրենց մեջ էր, իրենց կողքին։ Նրանք հարցաքննում էին, թե Աստված ի՞նչ իրավունքով էր նման բաներ անում Իր իսկ Տաճարում։
ՀԱՐՑ — Ձեր կարծիքով, դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հետաքրքրված են կրոնով` առանց Աստծով որևէ կերպ հետաքրքրված լինելու։
ՊԱՏ — Այն, ինչով մարդիկ մեծագույնս հետաքրքրված են, անկասկած, որոշելու է իրենց հավիտենական ապագան։ Նա պատրաստվում էր նրանց (և նաև մեզ այսօր) փորձել։
Առաջին հարցը ․․․
ՀԱՐՑ — Արդյոք մենք հաճա՞խ ենք ուրիշներին քննադատում։
ՀԱՐՑ — Արդյո՞ք կան մարդիկ, որոնք ոչ թե Նրա, այլ իրենց սեփական շահերով են շահագրգռված։
IV. Հիսուսի ոչ պասիվ արձագանքը․ Մարկոս 11:29-30։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 11:29-30։
ՀԱՐՑ — Հիսուսը խոնա՞րհ էր (պասիվ)։
ՊԱՏ․ — Հիսուսը շատ խոնարհ կամ պասիվ մարդու տպավորություն չէր թողնում։
ՀԱՐՑ — Ի՞նչ տիպի անհատականություն է նա։
ՊԱՏ․ — Պատասխանը կախված է այն բանից, թե ինչպե՞ս կսահմանենք «խոնարհ» եզրույթը։ Նա ագրեսիվ էր։ Ի պատասխան՝ Նա գնաց հակահարձակման։
ՀԱՐՑ — Ինչպե՞ս կարող է Սա վերաբերել մեզ՝ մեր ընկերներին/հարազատներին/աշխատակիցներին պատասխանելիս։
ՀԱՐՑ — Իսկ ինչ վերաբերում է այն կրոնականներին, ովքեր չեն հասկանում, թե ինչ է նշանակում իրապես Տիրոջ հետ դինամիկ քայլել․ ի՞նչ կասեք նրանց մասին։
ՊԱՏ․ — Հիսուսը մեզ պատասխանելու օրինակը ցույց տվեց։ Եթե մենք ցանկանում ենք Իր նման պատասխանել, Նա մեզ ցույց կտա ինչպես դա անել։ Եկեք նայենք Իր օրինակին․․․
Ծանուցում: Հիսուսի առաջին արձագանքը սեղանները նրանց վրա շուռ տալն էր։ Նրանք Նրան հարց տվեցին, իսկ Նա հարցին հարցով պատասխանեց։ Կարծես թե Հիսուսն էր պաշտպանողական դիրքերում, բայց շատ արագ տեղերը փոխվեցին, և նրանք հայտնվեցին պաշտպանողական դիրքերում։
V. Ճշմարտության վրա հարձակվելու վտանգը․ Մարկոս 11:31-32։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 11:31-32։
ՀԱՐՑ — Հիսուսը խելացի՞ էր։ Ինչպե՞ս Նա նրանց ծուղակը գցեց։
ՊԱՏ․ — Այն օրերին բոլորը Հովհաննես Մկրտչին մարգարե էին համարում։ Կրոնական առաջնորդները Հովհաննեսին չէին սիրում, բայց ժողովուրդը սիրում էր։ Իր հարցով Հիսուսը նրանց ծուղակը գցեց։ Ինչպես էլ որ նրանք պատասխանեին, ծուղակն էին ընկնելու։ Եթե նրանք ասեին, որ Հովհաննեսի իշխանությունը մարդկանցից էր տրված, բազմությունը կհարձակվեր նրանց վրա։ Նրանք կկորցնեին բազմության վստահությունը, որ ակնհայտորեն Հովհաննեսին համարում էին նահատակված մարգարե։ Եթե նրանք պատասխանեին և ասեին, որ Հովհաննեսի իշխանությունը Աստծուց էր տրված, ապա Հիսուսը հեշտությամբ մատնացույց կաներ այն փաստին, որ Հովհաննեսը հաստատեց Հիսուսի ծառայությունը։ Երկու դեպքում էլ նրանք ծուղակում էին հայտնվում։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ Հիսուսը խուսափեց պատասխանելուց, ի՞նչ էր Հիսուսը ցանկանում, որ նրանք նախ և առաջ անեին։
ՊԱՏ․ — Նա նրանց պարտավորեցրեց պատասխանելու։ Նա նրանց ստիպեց հրապարակայնորեն հայտնելու իրենց դիրքորոշումը։
Ծանուցում։ Մարդիկ, ովքեր սիրում են քննադատել, չեն նախընտրում դիրքորոշում ունենալ կամ ցույց տալ: Դյուրին է միշտ քննադատել և հարձակվել ուրիշների վրա, բայց բավականին դժվար՝ դիրքորոշում ցուցաբերել և վերջինս պաշտպանել։
ՀԱՐՑ — Ինչպե՞ս սա մենք կարող ենք գործարկել մեր կյանքի իրավիճակներում մեր հարազատների, ընկերների և աշխատակիցների հետ։
ՊԱՏ․ — Իհարկե, հնարավոր է բավականին արագ կողմնորոշվել և հարցերին հարցերով պատասխանել: Մենք կարող ենք ճարպիկ լինել և իրավիճակը շրջել նրանց դեմ: Մենք դա կարող ենք սովորել: Եթե մենք մտահոգ ենք այս հարցով, կարող ենք աղոթել Աստծուն, որ օգնի մեզ սա անել: Մենք կարող ենք նրանց մտածել տալ` ստիպելով առերեսվել սեփական անձի և սեփական տեսակետների հետ: Նման կերպ վարվելը սիրո դրսևորման ձև է։ Հիսուսը սիրում էր կրոնական առաջնորդներին։
Միակ հույսը կրոնական քննադատների համար այն էր, որ նրանք ստիպված լինեին վերլուծել իրենց սեփական կյանքը։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ Հիսուս Իրեն կապեց Հովհաննեսի հետ։
ՊԱՏ․ — Նրանք երկուսն էլ հակառակվում էին նրանց, ովքեր անտեսում էին Աստծո կամքը (Լեյն, էջ 413)։ Երկուսն էլ ռադիկալ էին և Աստծո կամքը առաջնային համարողներից։ Երկուսն էլ Աստծո քաջ հետևորդներ էին։
Ծանուցում։ Հիշե՛ք, որ եթե դուք իսկապես ցանկանում եք Աստծուն հետևել, ապա ընդդիմության կհանդիպեք ու հաճախ այդ ընդդիմությունը կդերսևորվի կրոնական հզորների կամ կրոնական շահագրգիռ կողմերի կողմից։
ՀԱՐՑ — Մինչ Հիսուսի մասին ավելին կիմանային, ինչո՞ւ Հիսուսը պահանջեց նրանցից Հովհաննեսի մասին բարձրաձայն արտահայտելու իրենց դիրքորոշումը։
ՊԱՏ․ — Այսօր սա մեր երկրորդ փորձիչ հարցն է։ Հաճախ մենք չենք լսում, թե Աստված ինչ է ասում, որովհետև տարիներ առաջ մենք չե՛նք լսել, թե Աստված ինչ է ասել այն ժամանակ։ Եթե մենք անտեսենք տարիներ առաջ մեզ ասվածը Աստծո կողմից, Նա կդադարի մեզ հետ խոսելուց։
Ծանուցում։ Հիսուսը սովորեցնում էր, որ եթե ինչ-որ բան կար, որ Աստված նրանց ասել էր անել անցյալում, և նրանք անտեսել էին Նրան, կամ էլ թե նրանք մերժել էին լսել իրենց կյանքի «Հովհաննես Մկրտչին» , ապա Աստված նրանց չէր պատասխանելու: Նրանք պետք է հնազանդվեին առաջին հանձնարարությանը՝ մինչև երկրորդը լսելը: Մեզանից շատերը դոփում են տեղում, որովհետև չեն անում այն, ինչ Աստված մեզ ցույց է տվել, որ պետք է անել: Այնուհետև մենք առերեսվում ենք Աստծո լռությանը:
>>>> Ինչ-որ մեկը թող բացի Մատթեոս 7:6-ը, և դո՛ւք կարդացեք այն։
Ծանուցում: Նրանք չէին լսում Հովհաննեսին, այսպիսով Հիսուսն ասաց, որ նրանք «խոզերից» ավելին չէին։ Սա բավականին կոպիտ և ռասիստական արտահայտություն էր։ Հրեանեի համար խոզերը անմաքուր կենդանիներ էին։ Նրանք անմաքուր մարդիկ էին։ Նմանատիպ օրինակ բերեք, որ այդ աստիճանի ստորացուցիչ լինի։
Ծանուցում: Եթե Հիսուսը ինչ-որ բան ասեր, ապա նրանք Նրան ոտնատակ կտային։ Անմիջականորեն չպատասխանելով իրենց հարցին՝ նա ոչ միայն լռեցրեց նրանց, այլև մատնացույց արեց իրական խնդիրը: Իր արձագանքով Նա ավելի խորը հարցեր էր շոշափում, քան տրված հարցն էր, և ցույց էր տալիս, որ չնայած իրենց կրոնական իշխանությանը, նրանք չհնազանդվեցին Աստծուն, հետևաբար նրանք չգիտեին, որ Հիսուսն Աստծուց էր:
ՀԱՐՑ — Մեր կյանքի Հովհաննես Մկրտիչը ո՞վ է, որ մենք չենք հնազանդվել։ Եթե Աստված ինչ-որ մեկին հիշեցրեց, գրառեք ձեր Աստվածաշնչում։
ՀԱՐՑ — Ի՞նչ հարցում չեք հնազանդվել։ Գրառե՛ք ձեր Աստվածաշնչում, եթե հիշում եք՝ ինչ խնդիր էր դա։
Ծանուցում: Մենք կարող ենք տարբեր մարտահրավերներ ու հարցադրումներ առաջ քաշել Աստծո առաջ, բայց Աստված կպատասխանի՝ «դուք ի՞նչ արեցիք Հովհաննես Մկրտչի հետ»։
Ծանուցում: Տարիներ առաջ մի գործընկեր ունեի, որ ասում էր, որ Աստծո համար մեր ծառայությունը դինամիկ առաջընթաց կապրի, երբ մեր անձնակազմը բարելավի ծնողների հետ իրենց հարաբերությունները: Տարօրինակ է թվում, որ երիտասարդների հետ ձեր աշխատանքը կախված է ձեր սեփական ծնողների հանդեպ հարգանք ցուցաբերելուց, բայց ես արդեն հասցրել եմ համոզվել իմ գործընկերոջ ասածների ճշմարտացիության մեջ։ Աստված ասել է՝ «պատվի՛ր քո Հորը եւ Մորը», և առ այսօր Նա Իր միտքը չի փոխել: Ինչպե՞ս կարող ենք մենք աշխատել Իր համար, եթե արհամարհում ենք Իր ասածները։:
Ծանուցում։ Ձեզ համար կարող է մեկ այլ խնդիր լինել։ Կարդացե՛ք տասը պատվիրանները կամ Լեռան քարոզը։ Անդրադա՛րձ արեք Տիրոջ առաջնային ասածներին և իրագործե՛ք այն։
VI. Անհնազանդության լռությունը․ Մարկոս 11:33։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 11:33։
Ծանուցում։ Առաջնորդները երկու քարի արանքում հայտնվեցին՝ իրենց Աստծուն չհնազանդվելու չկամության և մարդկանցից իրենց վախի։ Իրենց մոտ ամեն ինչ թարս էր։ Նրանք կարիք ունեին Հիսուսին նմանվելու։ Հիսուսը չէր վախենում մարդկանցից, որովեհտև Նա Աստծուն հնազանդ էր։
Եթե մենք պլանավորում ենք ծառայության մեջ ներգրավվել, ապա պետք է նախապես մեզ համար պարզենք, թե ումից ենք վախենալու։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ և օգտակար ազդեցություն մեր համայնքում, , ապա պետք է նախապես մեզ համար պարզենք, թե ումից ենք վախենալու։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ են առաջնորդները վախենում մարդկանցից։
ՊԱՏ․ — Թո՛ւյլ տվեք ունկնդրներին պատասխանել առանց որևէ մեկնաբանության։ Այնուհետև ավելացրե՛ք, որ երբ մենք վախենում ենք մարդկանցից, դա նշանակում է, որ մենք չենք վախենում Աստծուց։ Մենք պետք է մարդկանց սիրենք, անգամ սխալական կրոնական առաջնորդներին, այլ ոչ թե նրանցից վախենանք։
Ծանուցում։ Քրիստոսը զարամանալի էր: Իր վրա հարձակումների ժամանակ Նա ոչ միայն սուր միտք ուներ, արագ էր կողմնորոշվում, անհավատալիորեն խորաթափանց և զգայուն էր, այլ նաև քա՛ջ էր։ Սա է մեր մոդելը, սա է մեր Տերը, և սա է մեր փառքը:
Իր քաջության համար Նա Իր կյանքով էր վճարելու։ Իր քաջությունը Նրա համար կյանքի գին էր արժենալու։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ
Մարկոս 11:27-33
Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին
(Մտթ. 21.23-27, Ղուկ. 20.1-8)
27 Նրանք դարձյալ Երուսաղեմ եկան։ Մինչ Հիսուսը տաճարում քայլում էր, քահանայապետները, դպիրներն ու ծերերը մոտեցան նրան 28 և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվել, որ այդ բաներն անես»։ 29 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխա՛ն տվեք ինձ, և ես ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները։ 30 Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից. պատասխա՛ն տվեք ինձ»։ 31 Նրանք իրար մեջ քննարկում էին ու ասում. «Եթե ասենք՝ երկնքից, կասի. “Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան”։ 32 Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում», որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե էին համարում։ 33 Պատասխանեցին ու Հիսուսին ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։
Մատթեոս 7:6
6 Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։