ԵՐԵՍԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ, ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԿ 14:43-72 ԴԱՍ # 42
ԵՐԵՍԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ, ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

I. Ողջույնի խոսք:
II. Ներածություն: Կան շատ մարդիկ, ովքեր բարկացած են Աստծո վրա այն պատճաոով, որ գործերն այնքան էլ լավ չեն կամ բռնության են ենթարկվել, և երբեմն այս ամենը կատարվել է քրիստոնյաների կողմից: Այսպիսով, հետևյալ հարցն է առաջ բերվում. «Ո՞ւր է Աստված»: Լավ հարց է. արժե հարցնել: Նա այնտեղ է, բայց այսօրվա մեր տեքստերը նրբանկատ են մեր տառապանքի հանդեպ: Նրանք մեզ սովորեցնում են, որ Նա ոչ միայն այստեղ է. Նա եղել է այնտեղ, որտեղ դու ես հիմա , որովհետև Նա եղել է խաչի վրա: Հիսուսի՝ դեպի խաչը քայլելու ճանապարհը շատ նման է ձեզանից ոմանց տառապանքի փորձառությանը: Աստված թույլ է տվել մարդկանց ունենալ ազատ կամք․ հետևաբար Նա թույլատրել է չարի, մեծ չարի դրսևորման հնարավորություն այս աշխարհում։ Ինչպես Չարլզ Ուիլյամսն է մեզ հիշեցնում, Նա եկավ Իր աշխարհ և առերեսվեց այն բանի հետ, թե ինչ է մարդկությունը դարձել։ Նա առերեսվեց մեզ ազատ կամքով օժտելու հետևանքներին, Աստված ըմպեց իր իսկ ստեղծած դեղահաբը: Նա առերեսվեց դաժան, ազատ կամք ունեցող մարդկությանը, և մենք նվաստացրեցի՛նք և սպանեցի՛նք Նրան։ Նա գիտի՛, թե դուք ինչերի միջով եք անցնում։ Նա ինքն ընտրե՛ց՝ իմանալ դա։
III. Հիսուսից երեսդարձությունը և նրա ձերբակալությունը․ Մարկոս 14:43-52։
Ա. Իր մարդկանց կողմից լքվելը։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 14:43-50։
ՀԱՐՑ — Ինչպե՞ս նրանք գիտեին, թե ո՞ր մեկն էր Հիսուսը։
ՊԱՏ․ — Համբույրի միջոցով։ Ուշ գիշերը էր, մի վայրում՝ առանց լուսավորության: Հազարավոր ուխտավորներ քաղաքում էին, ուստի Հիսուսին կորցնել բավականին հեշտ կլիներ: Հուդան օգտագործեց համբույր՝ ռաբբիներին ուղղված սովորական ողջույն: Այնուհետև Հուդան նրան անվանեց «իմ Տեր»: Իր տիրոջը դավաճանելու համար Հուդան օգտագործեց երկու գործողություն, որոնք ուղղված էին հարգանքն ու պատիվը ցույց տալու տիրոջը:
Ծանուցում: Հիսուսը ստիպված էր առնչվել այն սարսափելի ծանր փաստի հետ, որ Ինքը Իր ամենամոտ ու վստահված մարդու և գործընկերոջ կողմից էր դավաճանվել։ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե դավաճանությունից զատ Հիսուսը էլ ուրիշ ինչի հետ էր ստիպված առնչվել․․․
ՀԱՐՑ — Աշակերտներն ի՞նչ արեցին։
ՊԱՏ․ — Նրանք փախան: Նրանք լքեցին Հիսուսին: Բոլոր նրանք, ովքեր մտերիմ էին Հիսուսի հետ, լքեցին Նրան։ Դժվարություններին մենակ դիմագրավելը ավելի է դժվարացնում ամեն ինչ։
ՀԱՐՑ — Որևէ աշակերտ որևէ այլ բան արե՞ց:
ՊԱՏ․ — Այո, 14:37-ում նրանցից մեկը մարդու ականջ կտրեց։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Հհ․ 18:10։
Ծանուցում: Այդ մեկը Պետրոսն էր։
Բ. Տարօրինակ հավելում։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 14:51-52։
ՀԱՐՑ — Այս երկու տողն ինչո՞ւ է այստեղ զետեղված։
ՊԱՏ․ — Սա կարող էր լինել Մարկոսը: Այս տողերը գրված են միայն Մարկոսի Ավետարանում, և գուցե այն պատճառով, որ այն վերաբերում էր հենց Մարկոսին: Այս հատվածը ոչ մի այլ Ավետարանում չկա, և սա գրելու միջոցով միգուցե Մարկոսը ցանկանում է ասել, որ նա էլ է այնտեղ եղել , և հնարավոր է, որ լսել է Գեթսեմանիի պարտեզում կատարվածի մեծ մասը: Այնուամենայնիվ, նա նույնպես փախավ: Միակ մարդը, որ մնաց հանդարտ իր տեղում, Հիսուսն էր: Հիսուսը վերահսկում էր Իր զգացմունքներն ու վախը: Թեև նա էր ձերբակալվածը, նա էր հարցեր տալիս:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Ես․53:12։
IV. Անարդարություն: Սանեդրինի դատավարությունը․ Մարկոս 14:53-65։
Ա. Առաջին իրավական մանևրը։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 14:53-59։
>>>> Նորից ընթերցեք Մր․ 14:54-ը։
Ծանուցում: 14:54-ում նկարագրվում է, որ Պետրոսը տաքանում էր կրակի մոտ, բայց սա մեզ ասվում է Սինեդրիոնի առջև Հիսուսի դատավարության ընթացքում: Կարո՞ղ եք մտորել, թե ինչու է հեղինակը Պետրոսի մասին այս դրվագը զետեղել պատմության այս հատվածում: Գիտնականների մեծամասնությունը համաձայն է այն մետքի հետ, որ սա փորձ էր ընթերցողին տեղեկացնելու, որ 14: 66-72-ը (Սանեդրինի դատավարությունը) և 14: 55-65-ը (Պետրոսի ժխտման պատմությունը) տեղի են ունեցել միաժամանակ (Լեյն, էջ 532): Մինչ Հիսուսի հետ շատ կոպիտ և անարդար էին վարվում, Նրա առանցքային աշակերտը բակում ուրանում էր Նրան: Այնուամենայնիվ, Պետրոսի մասին մեկ այլ բան էլ պետք է ասել …
ՀԱՐՑ — Աշակերտներից քանի՞սը համարձակվեց քահանայապետի տան բակին մոտենալ։
ՊԱՏ․ — Մարկոսը միայն Պետրոսի մասին է գրել։ Ինչո՞ւ Պետրոսը և միայն Պետրոսը համարձակվեց վտանգավոր տարածքին այդքան մոտենալ։
ՀԱՐՑ — Պետրոսը պլանավորե՞լ էր Հիսուսին ուրանալ։
ՊԱՏ․ — Ո՛չ։ Միայն Պետրոսը խոսքով ուրացավ Հիսուսին, որովհետև միայն Պետրոսը նպատակադրված բավականին մոտեցավ տարածքին, որն էլ հնարավորություն տվեց հարցաքննվելու։
ՀԱՐՑ — Արդյոք Հիսուսն արդա՞ր դատավարություն ունեցավ։
ՊԱՏ․ — Ո՛չ։ Մահապատիժ, որտեղ պետք է լիներ առնվազն երկու վկա: Նրանք չէին կարողանում գտնել երկու վկա: Նրանք փորձեցին Հիսուսին մեղադրել տաճարի պղծման մեջ (այդ օրերին սա լուրջ հանցագործություն էր): Տե՛ս Հովհաննես 2։19 – ը և Երեմիա 26։1–9 համարները: Այնուամենայնիվ, այս ձևն իրեն չարդարացրեց։
Ծանուցում: Պարզ է, որ օրենքի նպատակը և ոգին ետին պլան մղվեց՝ վճռական որոշմամբ Հիսուսին բռնելու: >> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 14: 1 և 14:55: Որքան հետաքրքիր է այն, որ ոչ մի վկա չբերվեց, որը կարող էր վկայել այն մասին, թե ինչպես է Հիսուսը բուժում նրանց, կերակրում նրանց, նրանց երեխաներին դևերից ազատում կամ մեռելներին նորից կյանքի կոչում և այլն, բայց միայն վկաներ բերվեցին տաճարի ենթադրյալ պղծման համար:
Բ. Երկրորդ իրավական մանևրը:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 14:60-65։
Ծանուցում: Քահանայապետը դավադիր հարց տվեց՝ փորձելով ամբաստանյալին ստիպել մեղադրական ներկայացնել ինքն իր դեմ (Բարքլի, էջ 369): Սա պատշաճ ընթացակարգ չէր: Դատավորները չպետք է միջամտեին իրենց նպատակին հասնելու համար:
ՀԱՐՑ — Հիսուսն ինչպե՞ս իրեն դրսևորեց 14:60-61a-ում։
ՊԱՏ․ — Հանգիստ, պատրաստակամ՝ լուռ և հանդարտ լինելու, չանհանգստացած անարդարության համար: Նման հանգստությունը կարծես թե վրդովեցրեց քահանայապետին:
ՀԱՐՑ — Հիսուսն ի՞նչ էր ասում 14:62։
ՊԱՏ․ — Ինքը Մեսիան է․ տե՛ս Սղ․ 110:1, Դն․ 7:13 և Ես․ 52:8։
ՀԱՐՑ — Նրանք ինչի՞ համար էին Հիսուսին դատապարտում։
ՊԱՏ․ — Ենթադրյալ հայհոյության․ >> Ինչ-որ մեկը թող կարդա Ղև․ 24:15-16։
ՀԱՐՑ — Այդ ամենն արդա՞ր էր։
ՊԱՏ․ — Ոչ, Հիսուսի հետ անբարեխիղճ ու անարդար վարվեցին։
ՀԱՐՑ — Ի՞նչ է կատարվում 14:65-ում։ Հիսուսը երբևիցե ի՞նչ էր արել, որ նման բանի արժանանար։
ՊԱՏ․ — >> Ինչ-որ մեկը թող կարդա Ես․ 50:6։ Ձեզանից շատերն այսօր տառապել են անարդարորեն և առերեսվել են շատ անարդարությունների։ Եթե դա քեզ հետ դեռ չի պատահել, ապա հեշտությամբ կարող էր: Եթե դա արդեն պատահել է, կամ երբ դա պատահի ձեր կյանքում, հիշե՛ք, ձեր Տերը գիտի: Նա հասկանում է:
V. Դավաճանություն․ Պետրոսի ուրացումը։ Մարկոս 14:66-72։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 14:66-72։
Ծանուցում: Կրկնակի հարցաքննունություն էր տեղի ունենում։
>>>> Ինչ-որ մեկը թող նորից կարդա Մարկոս 14:65 և 71։
Ծանուցում: Պետրոսի վարքագիծը 14։71-ում միաժամանակ զուգորդվում է 14։65-ում տեղի ունեցող դեպքերի հետ. երկու իրադարձություններն էլ միաժամանակ են տեղի ունենում։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 14:29։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ Պետրոսը, երբ ճանաչվեց այլոց կողմից 14:68 –ում, չլքեց բակը։
ՊԱՏ․ — Նա ցանկացավ այդտեղ լինել։ Նա ցանկացավ հավատարիմ լինել։
ՀԱՐՑ — Դարձյալ, ինչո՞ւ էր միայն Պետրոսը այստեղ։
ՊԱՏ․ — Միայն Պետրոսն էր այդքան խորությամբ մտահոգված և որի պատճառով էլ խնդիրներ ունեցավ։
Ծանուցում: Միայն նրանք, ովքեր իսկապես հոգ են տանում Աստծու մասին, կարող են Պետրոսի պես ձախողվել, դրանից պակաս հոգով մարդիկ երբեք չէին լինի այնտեղ (Բարքլի, էջ 370): Տարօրինակ է այն, որ մեզանից ոմանք իսկապես սիրում են Աստծուն և, այնուամենայնիվ, իրենց որոշ արարքներով ուրանում են Աստծուն։
Մեր ուժերով մենք փորձում ենք ծառայել Աստծուն և մենք, ինչպես Պետրոսը, կձախողվենք։
ՀԱՐՑ — Ո՞րն էր այս պատմության աղբյուրը։
ՊԱՏ․ — Ասում են, որ Մարկոսի Ավետարանը Պետրոսի քարոզչական հուշերից են: Հենց Պետրոսից էլ մենք ունենք այս պատմությունը: Ճշմարիտ քրիստոնեությունը զորեղ ուժ ունի, որտեղ Աստծո Հոգին իսկապես գործում է, և հնարավոր է դարձնում մեր մասին ճշմարտությունն ասել և դրանից հետո էլ դեռ կենդանի՛ մնալ:
Ուիլյամ Բարքլին մի պատմություն է պատմում. «Մի ավետարանիչ է եղել Բրաունլոու Նորթ անունով: Նա Աստծո մարդ էր, բայց իր երիտասարդ տարիներին բավականին վայրի կյանքով էր ապրել: Մի կիրակի օր նա պետք է քարոզեր Աբերդինում: Նախքան ամբիոն բարձրանալը նրան նամակ է տրվում: Նամակի հեղինակը պատմում էր մինչ քրիստոնյա դառնալը Բրաունլոուի կյանքի մի խայտառակ դեպքի մասին և հայտարարում, որ եթե Բրաունլոուն համարձակվի քարոզել, նա անմիջապես եկեղեցու ամբիոն կբարձրանա և հրապարակավ կհայտարարի իր արածի մասին: Բրաունլոն ամբիոն բարձրանալիս այս նամակը իր հետ է վերցնում: Նա կարդում է նամակը ունկնդիրներին և ասում, որ նամակի մեջ գրվածը լիովին ճիշտ է: Այնուհետև նա հավելում է, թե ինչպես են Քրիստոսի միջոցով ներվել իր մեղքերը, թե ինչպես է Քրիստոսի օգնությամբ հաղթահարել իր մեղքը և անցյալը մի կողմ դնելով՝ ինչպես է Քրիստոսով նոր արարած դարձել: Նա իր սեփական ամոթը օգտագործեց որպես մագնիս՝ մարդկանց դեպի Քրիստոսին մղելու: Դա այն էր, ինչ Պետրոս, արեց » (Բարքլի, էջ 371-372)։
Մենք նույնպես կարող ենք այսպես վարվել: Պատմե՛նք ճշմարտությունը մեր անհաջողությունների մասին, որովհետև եթե մենք իրոք Քրիստոսի մեջ ենք, հույս կա:
Ծանուցում: Թույլ տվեք կարդալ 14-րդ գլխի վերջին նախադասությունը․ «Եվ նա սկսեց լաց լինել»։ Այլ կերպ հնարավոր չէր այս գլուխն ավարտել։ Երբ մենք հասկանում ենք մեր սխալը, ապա հույսն ու վերակերտումն սկսվում է։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ

Մարկոս 14: 1
1 Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս Հիսուսին նենգությամբ բռնեն և սպանեն։

Մարկոս 14:29
29 Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի»։

Մարկոս 14:43-72
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մտթ. 26.47-56, Ղուկ. 22.47-53, Հովհ. 18.1-12)
43 Եվ շուտով, երբ նա դեռ խոսում էր, եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ կար սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ 44 Նրան մատնողը նրանց նշան էր տվել և ասել. «Ում համբուրեմ, նա է. նրան բռնե՛ք ու զգուշությամբ տարե՛ք»։ 45 Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռա՛բբի, Ռա՛բբի», և նրան համբուրեց։ 46 Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ 47 Ապա նրա մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։ 48 Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով իմ դեմ ելաք որպես ավազակի՞, որ ձերբակալեք ինձ։ 49 Ամեն օր ձեզ մոտ էի, ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք. բայց այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները»։ 50 Եվ ամենքը նրան թողեցին ու փախան։ 51 Մի երիտասարդ էր նրա հետևից գնում՝ մերկ մարմնին սավան փաթաթած։ Նրան բռնեցին։ 52 Իսկ նա սավանը թողեց ու մերկ փախավ նրանցից։
Հիսուսն ատյանի առջև
(Մտթ. 26.57-68, Ղուկ. 22.66-71, Հովհ. 18.12-14, 19-24)
53 Եվ Հիսուսին քահանայապետի մոտ տարան, և բոլոր քահանայապետները, ծերերն ու դպիրները այնտեղ էին հավաքվել։ 54 Պետրոսը, հեռվից նրան հետևելով, գնաց մինչև քահանայապետի պալատի գավթի ներսը. սպասավորների հետ նստել էր այնտեղ ու կրակի մոտ տաքանում էր։
55 Քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որ նրան սպանեն, սակայն չէին գտնում։ 56 Շատերն էին նրա դեմ սուտ վկայություն տալիս, բայց վկայությունները չէին համընկնում։ 57 Ոմանք վեր կացան, նրա դեմ սուտ վկայեցին՝ ասելով. 58 «Մենք նրանից լսեցինք, որ ասում էր. “Ես այդ ձեռակերտ տաճարը կքանդեմ ու երեք օրում մեկ ուրիշը՝ անձեռակերտը, կկառուցեմ”»։ 59 Սակայն նրանց վկայությունները չէին համընկնում։ 60 Ապա քահանայապետը, մեջտեղում կանգնելով, Հիսուսին հարցրեց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. նրանք քո դեմ այս ի՞նչ են վկայում»։ 61 Իսկ նա լռում էր ու ոչինչ չէր պատասխանում։ Քահանայապետը կրկին նրան հարցրեց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալ Աստծու Որդին»։ 62 Հիսուսը պատասխանեց. «Ես եմ։
Եվ դուք պիտի տեսնեք Մարդու Որդուն՝
նստած Զորության աջ կողմում
և երկնքի ամպերով գալիս (Դան. 7.13)»։
63 Եվ քահանայապետը, իր պատմուճանը պատռելով, ասաց. «Այլևս կարիք ունե՞նք վկաների։ 64 Դուք լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Եվ բոլորը դատապարտեցին նրան. հանցավոր է և պետք է մահապատժի ենթարկվի։
65 Ոմանք սկսեցին թքել նրա վրա, երեսը ծածկել ու բռունցքով նրան հարվածել և հարցնել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՞վ քեզ խփեց»։ Սպասավորները ևս ապտակում էին նրան։
Պետրոսի ուրանալը
(Մտթ. 26.69-75, Ղուկ. 22.54-62, Հովհ. 18.15-18, 25-27)
66 Մինչ Պետրոսը ներքևում՝ գավթում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ 67 և տեսավ Պետրոսին, որ տաքանում էր. նայեց նրան ու ասաց. «Դու էլ էիր Հիսուս Նազովրեցու հետ»։ 68 Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ գիտեմ և ո՛չ էլ հասկանում եմ, թե դու ի՛նչ ես ասում»։ Նա նախագավիթ դուրս եկավ, և աքաղաղը կանչեց։ 69 Աղախինը տեսավ նրան և այնտեղ գտնվողներին դարձյալ սկսեց ասել. «Սա էլ է նրանցից»։ 70 Բայց Պետրոսը դարձյալ ուրացավ։ Քիչ հետո այնտեղ գտնվողները Պետրոսին դարձյալ ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, որովհետև գալիլեացի ես, և քո խոսվածքն էլ նման է*»։ 71 Պետրոսը սկսեց նզովել ու երդվել. «Ես չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։ 72 Եվ աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Այդժամ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։ Եվ սկսեց լաց լինել։

Հհ․ 18:10
10 Իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց և նրա աջ ականջը կտրեց։ Ծառայի անունը Մաղքոս էր։

Սղ․ 110:1
1 Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։

Ղև․ 24:15-16
15 Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Ով որ անիծի իր Աստծուն, պիտի կրի իր մեղքի պատիժը։ 16 Ով որ հայհոյի Տիրոջ անունը, անպատճառ պիտի մեռցվի։ Ամբողջ ժողովուրդը անպատճառ պիտի քարկոծի նրան. Տիրոջ անունը հայհոյողը՝ օտարական կամ տեղացի, պիտի մեռցվի։

Ես․ 50:6
6 Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։

Ես․ 52:8
8 Ահա քո պահապանները բարձրացնում են իրենց ձայնը, նրանք միասին բարձրաձայն ցնծում են, որովհետև իրենց աչքերով* պիտի տեսնեն Տիրոջը, երբ նա վերադառնա Սիոն։

Ես․ 53:12
12 Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ, և նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց և հանցավորների շարքը դասվեց. նա շատերի մեղքը կրեց և հանցավորների համար միջնորդ եղավ»։

Դն․ 7:13
13 Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով մեկը եկավ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը և նրան ներկայացվեց։