ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ՆՎԱՍՏԱՑՈՒՄ, ԲԱՅՑԵՎԱՅՆՊԵՍ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԿՈՍ 15:1-21 ԴԱՍ # 43
ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ՆՎԱՍՏԱՑՈՒՄ, ԲԱՅՑԵՎԱՅՆՊԵՍ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
I. Ողջույնի խոսք։
II. Ներածություն։
Ծանուցում։ Նախորդ անգամ, երբ միասին էինք, մենք քննեցինք Հիսուսի դատավարության առաջին փուլը ՝ Սանեդրինի դատը: Մարկոսում կա ևս մեկ փուլ ՝ Պիղատոսի առջև դատավարությունը: Այլ Ավետարաններում կա ևս երկու փուլ: Օրինակ ՝ Ղուկասում կա չորս փուլ կամ չորս դատավարություն՝ Սանեդրինի, Պիղատոսի, Հերովդեսի հետ դրվագը և վերջում դարձյալ հետ՝ Պիղատոս: Մարկոսը, սակայն, մեզ ներկայացնում է կարճ տարբերակը, այլ ոչ թե հակասական տարբերակը:
III. Գործի քննությունը․ Մարկոս 15:1-6։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:1-6։
Ծանուցում։ Հիսուսին դատապարտելու համար հրեա ղեկավարների ժամանակը սուղ էր։ Հռոմեական տիրակալները դատը վարում էին լուսաբացին, այնպես որ, եթե հրեա առաջնորդները գիշերը չվարեին դատը, նրանց համար արդեն շատ ուշ կլիներ Պիղատոսի մոտ գնալը: Նրանք պետք է հասցնեին Հիսուսին դատապարտել և մահապատժի ենթարկել մինչ հաջորդ օրվա երեկոյան 18։00՝ նախքան փառատոնի սկսելը։
ՀԱՐՑ — Ինչո՞ւ Պիղատոսը հարցրեց Հիսուսին, թե արդյոք նա հրեաների թագավոր էր, երբ Սանեդրինում նրան մեղադրում էին հայհոյության մեջ:
ՊԱՏ․ — Հիսուսի հանդեպ այդ մեղադրանքն էր առաջադրված: Սանեդրիում Հիսուսը դատապարտվեց հայհոյանքի համար, բայց Պիղատոսի մոտ մեղադրանքը փոխվեց դավաճանության: Պիղատոսին չէին հետաքրքրի հրեաների կրոնական բծախնդրությունները և մեղադրանքները:
Ծանուցում։ Այս դատավարությունը թույլ կետ ուներ։ Սա երևում է նրանից, որ մեղադրանքը փոխում են `լսարանին համապատասխանեցնելու համար: Հաճախ նման բան այն դեպքում են անում, երբ մարդիկ ցանկանում են դատապարտել իրենց դուր չեկած մեկին, բայց նման դատավարությունները թույլ կողմեր ունեն: Մեղադրանքները փոխվում են ըստ հանգամանքների:
Ծանուցում։ Այստեղ նաև հեգնանք կար: Լեյնը (էջ 550-551) նշում է, որ Հիսուսը մերժվեց որպես Մեսիա և, հետևաբար, հայհոյող համարվեց: Հեգնանքն այն է, որ Նա զորությամբ չեկավ, այնուամենայնիվ նրանք Հիսուսին փոխանցեցին Պիղատոսին ՝ հռոմեական մեծ պետության համար սպառնալիք լինելու մեղադրանքով:
Ծանուցում։ Ուշադրությո՛ւն դարձրեք, թե որքան հակիրճ է Մարկոսը իր գրվածքում: Նա չի ներկայացնում մեզ այն քննարկումը, որը հանգեցրեց Պիղատոսի հարցին: Ընթերցողին է մնում, որ ենթադրի, որ Հիսուսը մեղադրվում էր թագավորության հավակնության մեջ:
ՀԱՐՑ — Ինչպե՞ս Հիսուսը պատասխանեց։
ՊԱՏ․ — Կրկին, Մարկոսի վարկածը հակիրճ է: Հիսուսի պատասխանը ենթադրում է, որ դա նրանց գաղափարն էր: Հովհաննես 18: 33-38-ում մենք ունենք քննարկումը ավելի ամբողջական տեսքով: Հիսուսը խոստովանեց, որ Թագավոր է, բայց ոչ նրանց հասկացածի պես: Այս մասին բարձրաձայնվեց Մարկոս 15: 3-ում: Քահանայապետերը կարծես թե փորձեր էին արել ավելացնել մեղադրանքներ ՝ կարծես թե գիտակցելով, որ իրենց սկզբնական վարկածը չէր աշխատելու:
Ծանուցում։ Հիսուսը լուռ էր։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:5։
Ինչո՞ւ էր Հիսուսը լուռ։
ՊԱՏ․ — 1) Նա ի կատար էր ածում Գրվածքները։ Ինչ-որ մեկը թող կարդա Ես․ 53:7։
2) Նա վերահսկում էր Իր էմոցիաները և հանդարտ էր ու հանգիստ (Նա վստահում էր Աստծուն)։
3) Միևնույնն է, նրանք չլսեցին։ Գերհարդ ֆոն Ռադն ասում է. «Աստծո վերջնական դատավճիռը լռությունն է»: Եթե Աստված դեռ խոսում է, դեռ շտկում է, դեռ մտածում է, դեռ փորձում է մեզ մեղադրել մեր մեղքերի համար, ապա հույս կա: Իսկ երբ Աստված լռում է, ապա մենք թողնվում ենք մեր սեփական հիմարություններին և կործանմանը:
ՀԱՐՑ — Ինչո՞ւ այդքան շատ ուշադրություն էր դարձվում Հիսուսի տարատեսակ դատավարություններին և դրանց անարդարությանը:
ՊԱՏ․ — Աստված ցանկանում է, որ մենք իմանանք, որ Նա գիտի , որ ոմանք տառապել և տառապելու են։ Նա Իր կաշվի վրա գիտի, թե ինչ է անարդարությունը։
IV. Մեկ այլ օգուտ։ Մարկոս 15:7-15։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:7-15։
ՀԱՐՑ — Ո՞վ սպանության մեղադրանքի պատժից խույս տվեց։
ՊԱՏ․ — Բարաբբան։
ՀԱՐՑ — Ո՞վ թույլ տվեց Բարաբբային իր կատարած սպանության պատժից ազատ արձակվել։
ՊԱՏ․ — Հենց այն նույն մարդիկ, ովքեր պատրաստ էին թույլ տալ Հիսուսին խաչվել, մեկը, ով ավելի մեղմ հանցանքում էր մեղադրվում։
Ծանուցում։ Դարձյալ այստեղ բացահայտ հեգնանք կա։ Հռոմեական արդարադատության մեծ համակարգը թույլ տվեց մարդասպանության մեջ դատապարտյալը ազատվի, մինչդեռ անմեղ մարդուն դատապարտեց։
ՀԱՐՑ — Ձեզանից քանի՞սն են նման անարդար վերաբերմունքի արժանացել։
Ծանուցում։ Աստված հասկանում է մեզ, որովհետև Ինքն էլ է նման բաների միջով անցել։ Ոչ միայն ստել, զրպարտել և անարդար են վարվել, այլև մարմնական վնասվածքներ և վիրավորանքներ են հասցրել Նրան։
>>>> Ինչ-որ մեկը թող նորից կարդա Մարկոս 15:12-15.
Ծանուցում։ >>>> Ինչ-որ մեկը թող կարդա Ա Տմ․ 6:12-14։
Ծանուցում։ Ինչու էր ամբոխը Բարաբբային ցանկանում ազատ արձակել: Ոմանք ենթադրում են, որ հենց նրա հետևորդներն էին հավաքվել Պիղատոսի նստավայրից դուրս ՝ ազատ արձակվելու հույսով: Տեքստում ասվում է, որ ամբոխը հրահրվել էր քահանայապետի կողմից (15:11):
Ծանուցում։ Նրանք մտրակեցին Հիսուսին: Սովորաբար դա արվում էր բազում կաշվե ժապավենների մտրակով, որոնց ծայրին ոսկորների կտորներ և կապար էր ամրացված։ Սովորաբար մի քանի զինվորներ էին ծեծում դատապարտյալին այնքան, մինչև մարմնից արյունոտված մսի կտորներ էին կախվում։ Հովսեփոսն արձանագրում է, որ մեկին այնքան են ծեծի ենթարկել, որ ներքին օրգաններն են երևացել, մյուսներին էլ պատմում է, որ այնքան են մտրակել, որ ոսկորներն են սկսել երևալ։ Շատերն ուշագնաց են եղել, ոմանք աչքերն են կորցրել, շատերն էլ մահացել են (Լեյն, էջ 557): Նման դաժանությունները կատարվում էին ամբոխից հեռու:
V. Ամբոխի կողմից ստորացումը․ Մարկոս 15:16-20։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:16-20։
Ծանուցում։ Սա նույնպես ի կատար ածվեց բակում, որպեսզի աշակերտները չկարողանային տեսնել: Բացի այդ, հավանական է, որ այս նվաստացուցիչ իրադարձությանը ներկա են եղել 300 + տղամարդ: Դաժանորեն ծեծի ենթարկելը մի բան է, բայց 300 տղամարդու ներկայությամբ ծաղրվել ու մերկացվելը՝ մեկ այլ։
Ծանուցում։ Քրիսոստոմը մեզ մեղադրում է. «Հաշվի առնելով այս բոլորը՝ զո՛ւսպ եղեք և վերահսկե՛ք ինքներդ ձեզ։ Ինչի ձեր տառապանքը նմա՞ն է նրան, թե ինչի միջով անցավ Տերը։ Դուք հրապարակավ ստորացվե՞լ եք: Ո՛չ այսկերպ։ Դուք ծաղրվե՞լ եք: Նույնիսկ եթե ձեզ ծեծի են ենթարկել, միևնույնն է, ոչ այնպես, ինչպես Քրիստոսին են արել »(Ոսկեբերան, էջ 517):
VI. Մեկ այլ անհատ է օգուտ ստանում, Սիմեոնը կրում է խաչը․ Մարկոս 15:21։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:21։
Ծամուցում։ Անկասկած Սիմեոնը ուխտավոր էր՝ Երուսաղեմի այցելու, որ կատարում էր իր թանկագին ուխտը ՝ Զատկի ժամանակ այց Երուսաղեմ և Աստծուն երկրպագություն։ Նա Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Կյուրենեից էր և, հնարավոր է, սկզբից չէր ցանկացել ներգրավվել անծանոթ մարդու հանդեպ դաժան գործողությունների մեջ: Նա եկել էր Երուսաղեմ՝ մեծ Տաճարում երկրպագելու, այլ ոչ թե օտար մեկի խաչը կրելու: Մարկոսը տարօրինակ է նկարագրում Սիմեոնին: Նա մեզ ոչինչ չի ասում Սիմեոնի արձագանքի մասին, փոխարենը Սիմեոնի երկու երեխաների անուններն են նշվում: Գիտնականների մեծամասնությունը կարծում է, որ Մարկոսը գրվել է Հռոմում գտնվող եկեղեցուն, և այսպիսով, եկե՛ք կարդանք Հռ․ 16.13-ը:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Հռ․ 16:13։
Ծանուցում։ Շատերը կարծում են՝ սա Սիմեոնի տղան է։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Գրծ․ 13:1-ը։
Ծանուցում․ Շատերը կարծում են, որ սա հենց Սիմեոնն է, ով ներգրավված էր Հեթանոսների մոտ առաջին միսիոներներին ուղարկելու գործի մեջ։ Ձեզանից շատերը այստեղ հեթանոս են (ոչ հրեա), այսպիսով, եթե սա Սիմեոնն էր, ապա դուք իրեն պարտք եք մնում։
Ծանուցում։ Ուշադրությո՛ւն դարձրեք Բարաբբայի և Սիմեոնի միջև եղած հակադրությանը: Մեկը ստացավ ֆիզիկական փրկություն և ազատվեց ֆիզիկական մահից: Մյուսին տրվեց նվաստացման բաժինը, բայցևայնպես ժառանգեց հավիտենական կյանք և դարձավ Աստծո սուրբ ընտանիքի՝ եկեղեցու մի մասը: Երկուսն էլ ստացողի դերում էին, որովհետև Սիմեոնն ու Բարաբբան Հիսուս Քրիստոսի մոտ էին այդ պահին: Մեկը ստացավ ֆիզիկական օրհնություն, և մենք այլևս չլսեցինք նրա մասին: Մյուսը անհարմարություն կրեց և հավատքին գնաց:
ՀԱՐՑ — Ինչպե՞ս Սիմեոնը տեսավ Հիսուսին։ Արդյո՞ք Հիսուսը Սիմեոնին վայելուչ ձևով ներկայացվեց։
ՊԱՏ․ — Այսպիսով, մենք հաճախ ցանկանում ենք Աստծուն ներկայացնել փայլուն և հաջող ձևով: Մենք պետք է լինենք հաղթողներ, հեղինակավոր և կարևոր մարդիկ: Սիմեոնը փրկվեց՝ տեսնելով Հիսուսին իր թուլության, իր նվաստացման մեջ, և որպես նվաստացած ՝ Սիմեոնը ճանաչեց ստորացվածին: Նա տեսավ Փա՛ռք:
Ծանուցում։ Ձեզանից ոմանք երկյուղում են, որ Աստծո գործը ձեզ անհարմարության և տառապանքի կառաջնորդի։ Հիսուս Քրիստոսի հետ ներգրավված լինելը իհարկե կարող է ձեզ վրա այդպես թանկ նստել։ Թող որ դուք նմանվեք Սիմեոնին և թող նման փորձառությունը առաջնորդի դեպի Քրիստոս։
Ծանուցում։ Բոլորը թող բացեն Ա Տմ․ 6:13-16։
>>>> Կարդացե՛ք լսարանի համար Ա ՏՄ․ 6:13-16-ը։
Ծանուցում։ Թող որ մենք այստեղ լինենք Սիմեոնի և Պողոսի նման: Պողոսն իր ընթերցողներին քաջալերեց, որ Տիրոջ կողմից լինեն, և այնուհետ թվում է, որ կարծես նամակը գրելու ընթացքում նա ուղղակիորեն խորհում է, թե ով է իր Տերը: Նա, կարծես, հրճվալից հափշտակության պահ է ապրում և սկսում է խոսել իր Տիրոջ գեղեցկության մասին: Մենք հոգեպես առողջ ենք լինում նման հրճվալից խորաթափանցության պահին, որը մինչև մեր հոգու խորքն է թափանցում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ

Մարկոս 15:1-21
Հիսուսը Պիղատոսի առջև
(Մտթ. 27.1-2, 11-14, Ղուկ. 23.1-5, Հովհ. 18.28-38, 19.1-16)
1 Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի, դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին։ 2 Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Դո՛ւ ես ասում»։ 3 Եվ քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում։ 4 Պիղատոսը նրան դարձյալ հարցրեց ու ասաց. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տես ինչքա՛ն են քեզ ամբաստանում»։ 5 Բայց Հիսուսը դարձյալ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ։
Բարաբբան
(Մտթ. 27.15-26, Ղուկ. 23.13-25, Հովհ. 18.39-40)
6 Ամեն Զատկի տոնին Պիղատոսը նրանց համար մի բանտարկյալ էր արձակում, ում համար որ նրանք խնդրում էին։ 7 Բարաբբա անունով մեկը կար՝ բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։ 8 Ամբոխն սկսեց բարձրաձայն աղաղակել ու պահանջել, որ Պիղատոսն անի այն, ինչ միշտ անում էր իրենց համար։ 9 Պիղատոսը նրանց հարցրեց. «Ուզո՞ւմ եք՝ հրեաների թագավորին արձակեմ ձեզ համար». 10 որովհետև նա գիտեր, որ քահանայապետները նախանձից էին հանձնել նրան։ 11 Բայց քահանայապետներն ամբոխին գրգռեցին, որ պահանջեն՝ Բարաբբային իրենց համար արձակի։ 12 Պիղատոսը դարձյալ հարցրեց նրանց ու ասաց. «Ապա ի՞նչ եք ուզում, որ անեմ նրան, ում հրեաների թագավոր եք ասում»։ 13 Նրանք դարձյալ աղաղակեցին. «Խաչի՛ր նրան»։ 14 Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել»։ Սակայն նրանք ավելի ուժեղ էին աղաղակում. «Խաչի՛ր նրան»։ 15 Քանի որ Պիղատոսը ցանկանում էր գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց նրանց, որ խաչը հանվի։
16 Զինվորները Հիսուսին տարան ներսի գավիթը, որտեղ դատարանն էր, և կանչեցին ամբողջ գնդին։ 17 Նրան ծիրանի հագցրին ու գլխին փշերից հյուսված պսակ դրեցին։ 18 Ապա սկսեցին նրան ողջույն տալ. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։ 19 Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում նրա վրա և ծնկի գալով երկրպագում էին նրան։ 20 Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր հագուստները հագցրին և դուրս տարան, որպեսզի խաչեն նրան։
Հիսուսի խաչելությունը
(Մտթ. 27.32-44, Ղուկ. 23.26-43, Հովհ. 19.17-27)
21 Եվ ստիպեցին մի անցորդի՝ Սիմոն Կյուրենացուն՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հորը, որը գալիս էր արտից, որ կրի Հիսուսի խաչափայտը։

Հh. 18: 33-38
33 Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ 34 Հիսուսը պատասխանեց. «Դու այդ ի՞նքդ ես հարցնում, թե՞ քեզ ուրիշներն են իմ մասին ասել»։ 35 Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ։ Ուրեմն ի՞նչ ես արել»։ 36 Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։ 37 Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ 38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։
Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։

Գրծ․ 13:1
1 Անտիոքի եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասն ու Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի ընկերը, և Սողոսը։

Հռ․ 16:13
13 Ողջունե՛ք Ռուփոսին, որ ընտրված է Տիրոջով, և նրա մորը, որ նաև ինձ է մայր։

Ա Տմ․ 6:12-16

12 Հավատի բարի պատերա՛զմ մղիր, նվաճի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։ 13 Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ ամեն ինչի կենսատուն է, և Քրիստոս Հիսուսի առաջ, որ Պոնտացի Պիղատոսի առջև բարի դավանությունը վկայեց, 14 որ դու անբիծ ու անարատ պահես պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, 15 որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորն ու տերերի Տերը, 16 որ միայն նա ունի անմահությունը, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել ու ոչ էլ կարող է տեսնել։ Նրան պատիվ ու զորություն հավիտյանս։ Ամեն։