ՔԱՋՈՒԹՅՈՒՆ, ՎԻՇՏ և ԶԱՐՄԱՆՔ

ՄԱՐԿՈՍ 15:42 — 16:1-8 Դաս # 45
ՔԱՋՈՒԹՅՈՒՆ, ՎԻՇՏ և ԶԱՐՄԱՆՔ

I. Ողջույնի խոսք։
II. Ներածություն։
ՀԱՐՑ — Եթե ձեզ հնարավորություն տրվեր գուշակելու Մարկոսի ավետարանի ավարտը, ի՞նչ եք կարծում, ինչպես այն կավարտվեր։
ՀԱՐՑ — Դուք կավարտեի՞ք պատմությունը Հիսուսի կյանքի վերջին դեպքերով և ուղղակի կփակեիք գիրքը, թե՞ կավելացնեիք հորդոր կամ պատգամ, որ միգուցե հնարավոր էր սովորել այդ պատմությունից։
ՊԱՏ. — Սա վերջին դասն է, բացառությամբ մեր ուսումնասիրությունում Մարկոսի Ավետարանի հակիրճ լրացմամբ: Կարճ և հստակ ձևով նա նկարագրում է Հարությունը: Ոչ մի ավել կամ արտասովոր բան չի ասվում. շատ հստակ և պարզ է գրվում, առանց որևէ կրոնական ճոռոմաբանության։ Մարկոսը նկարագրում է քաղաքակրթության արշալույսից ի վեր ամենակարևոր առավոտը, և նա դա անում է՝ նախևառաջ կենտրոնանալով առաջինը հարությանն ականատես եղած տարբեր մարդկանց արձագանքների վրա: Ոչ մի քարոզ, ոչ մի խորհուրդ չի տրվում:
III. Ողբերգությունն ու կարիքը կերտում են բնավորություն․ Մարկոս 15:42-47։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 15:42-47։
ՀԱՐՑ — Հիսուսի մահվանից հետո ո՞ւմ գործերն են այստեղ գրի առնված։
ՊԱՏ․ — Հովսեփ Արիմաթիացու, Պիղատոսի և երկու Մարիամների։
ՀԱՐՑ — Ի՞նչ ենք մենք սովորում Հովսեփ Արիմաթիացու էմոցիաներից առ այն, որ նա խնդրեց Հիսուսի մարմինը՝ թաղելու համար։
ՊԱՏ․ — Նա, անկասկած, վախեր ուներ և պետք է քաջություն գործադրեր: Նա հայտնի մարդ էր, իսկ իրենց դիրքը բարձր պահելու համար նման մարդիկ ստիպված էին մտահոգ լինել համայնքում իրենց դիրքի մասին, եթե ցանկանում էին շարունակել բարձր դիրք ունենալ: Այնուամենայնիվ, նման դիրք ունեցող մարդը այստեղ մեծ ռիսկի է դիմում՝ հայհոյության մեջ մեղադրվողի և դավաճանության համար՝ մահապատժի դատապարտվածի հետ առնչվելու համար:
ՀԱՐՑ — Մենք ի՞նչ գիտենք Հովսեփ Արիմաթիացու հավատքի և հույսերի մասին։
ՀԱՐՑ — Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր նա այդքան պատրաստակամ նման ռիսկի դիմելու՝ Հիսուսին պատշաճ թաղում ապահովելու համար։
ՊԱՏ․ — Նա ուղղակի կրոնական մարդ չէր, այլ իսկապես մի մարդ, ով սպասում էր Աստծո Թագավորության գալուն: Թերևս այլ կերպ կարելի է ասել, որ նա մեկն էր, ով սպասում էր Աստծո գերագույն թագավորությանը ՝ գալիք դարաշրջանին, որտեղ Աստված աներկբա կթագավորեր: Հավանաբար, նա Հիսուսի մեջ այնքան հստակ տեսավ Աստծո թագավորությունը, որ չկարողացավ մերժել վերջինիս ներկայությունը։
Ծանուցում։ Երբեմն ճգնաժամի կամ ողբերգության առկայությունը մղում է լուռ և հանդարտ մարդկանց համարձակ գործողությունների և անգամ կյանքը ռիկսի տակ դնելու՝ հանուն մեծ մարդու հանդեպ բարություն դրսևորելու համար:
Մեծ մարդկանց մահը հաճախ ուրիշների մեջ մեծություն է առաջ բերում:
Ծանուցում։ Մյուսները, ում մասին խոսվում է, Պիղատոսն է և երկու Մարիամները.
ՀԱՐՑ — Պիղատոսը ինչպե՞ս արձաքանքեց։
ՊԱՏ․ — Պիղատոսը մեկն էր, ով հաստատեց, որ Հիսուսը իսկապես մահացել էր։
ՀԱՐՑ — Ո՞րն էր Մարիամի դերը։
ՊԱՏ․ — Նրանց դերն այն էր, որ տեսնեին, թե որտեղ է Հիսուսը թաղված: Լեյնը նշում է, որ քանի որ կանանց վկայությունը որևէ արժեք չուներ այդ հասարակության մեջ, այն պետք է որ գրառված լիներ, քանի որ դա փաստ էր (Լեյն, էջ 581): Սա նաև ցույց է տալիս, որ Տերը թույլ չտվեց, որ միայն հեղինակություն ունեցող և ազդեցիկ սոցիալական կարգավիճակի մարդիկ վկաները լինեն Իր գործողությունների: Անցյալի մեկ այլ օրինակներից մեկն էլ այն է, որ Պողոս առաքյալը փաստացի մարդասպան էր: Ներկայիս օրինակների համար դիտարկե՛ք այս ուսուցմանը ներկա գտնվողների հետ։
IV. Զարմանք և հույս․ Հարությունը։ Մարկոս 16:1-8։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 16:1-3.
Ծանուցում։ Լեյնը (էջ 584) արդարացիորեն է նշում, որ երկուսն էլ՝ Խաչելությունը և Հարությունը, հետևյալ ընդհանրությունն ունեն․ երկուսն էլ Մարկոսի կողմից ներկայացվում են որպես պատմական փաստեր։
ՀԱՐՑ — Այնուամենայնիվ, մարդու մահացած մարմինը մեռելներից վեր բարձրանալը արդյո՞ք տեղավորվում է պատմության մեր ընկալման մեջ։
ՊԱՏ․ — Ոչ։ Դա մարդու հասկացողությունից վեր հրաշք էր։ Միայն Աստծո հայտնությունը կարող է բացահայտել մարդուն հարության իրականությունը։ Նրանք, ովքեր չեն հարմարվում հրաշքի գաղափարի հետ, մենք միայն Լեյնին միանալով՝ կարող ենք ասել, որ ողջ Աստվածաշնչում նշվում է, որ Աստված կարող է ներխուժել մարդկության պատմություն: Իրականությունը փակ համակարգ չէ, այլ մի համակարգ է, որը կարող է Աստծո ներխուժող ուժի փորձառությունը ունենալ, երբ և որտեղ էլ Աստված որոշի միջամտելու կամ ներխուժելու: Սա չընդունել նշանակում է չընդունել այն, ինչ Աստվածաշունչը պարբերաբար շեշտում է։
ՀԱՐՑ — Գլուխ 16-ի սկզբում ո՞ւմ գործողություններն են ավելի գերակշիռ, և նրանք ի՞նչ արեցին։
ՊԱՏ․ — Դարձյալ կանայք էին այդ գործողություններն անողները։ Այդ կանայք էին, ովքեր հանձն առան Հիսուսի մարմինը լվանալու բարի ու բարեպաշտ արարքը և օծելու այն թաղման համար:
ՀԱՐՑ — Գալուց կանայք ակնկալո՞ւմ էին տեսնել Հիսուսին մեռելներից հարություն առած։
ՊԱՏ․ — Ոչ, նրանք հրաշք չէին ակնկալում: Նրանց նպատակն էր օծել իրենց շատ սիրված մահացած ընկերոջը (16: 1): Տե՛ս Լեյն, էջ 585։ Նրանց մտահոգությունն այն էր, թե ով կգլորի քարը: Նրանք չէին եկել այն ակնկալիքով, որ տեսնեն Հիսուսին կենդանի, բայց անհանգստանում էին, որ քարը կխանգարի նրանց Հիսուսի մարմնին մոտենալու (16: 3):
Ծանուցում։ Ըստ գիտնականների մեծամասնության, քարը, անկասկած, շրջանաձև էր և տեղադրվում էր փորվածքի վրա, և տեղաշարժելը ավելի հեշտ կլիներ, բայց հետո հետ տեղը դնելը ավելի դժվար կլիներ, և հավանաբար հենց սա էլ անհանգստացնում էր կանանց: Շիրիմների մեծ մասը ժայռերում էր փորած և ուներ նախասենյակ, որ ուղղորդում էր մեկ այլ սենյակ՝ երկու սենյակների միջև ցածր դռնով: Ներքին սենյակում էր մարմինը դրվում (Լեյն, էջ 586): Գերեզմանի ներսում էր, որ կանայք հանդիպեցին սպիտակ պատմուճանով «երիտասարդ տղամարդուն»։
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 16:4-6։
ՀԱՐՑ — Երիտասարդ տղամարդը ի՞նչ հանձնարարեց կանանց անել։
ՊԱՏ․ — «Մի՛ զարմացեք»: Սա, կարծես ուղղորդում էր, թե ինչպես պետք է Հարությանը արձագանքել: Այս կանայք սովորական կանայք էին՝ առանց որևէ նախատրամադրվածության գերբնական երևույթի հետ առնչվելու։ 16: 5-ում մենք տեսնում ենք, որ նրանք զարմացել էին, բայց նրանց պատվիրվում է չզարմանալ։
ՀԱՐՑ — Այս պատվիրանի տրամաբանությունը ո՞րն էր։
ՊԱՏ․ — Հավանաբար, 16: 6 և 16: 7 համարների մնացած մասը արդարացում էր պատվիրածի տրամաբանությանը, բայց 16: 6-ը սկսվեց այն պնդմամբ, որ նրանք գտնվում էին Հիսուսի գերեզմանում, որ խաչվել էր: Երբևիցե հնարավոր չէ առանձնացնել Հարությունը Խաչելությունից: Հիսուս հարություն առավ մեռելներից, որովհետև Նա մահացավ մեր մեղքերի համար: Երիտասարդը մանրամասնորեն փաստեց և հայտարարեց, որ Հիսուսը Հարություն էր առել, այլևս գերեզմանում չէր, և նա հրավիրեց կանանց ներս ՝ սեփական աչքով տեսնելու եղածը:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 16:7։
ՀԱՐՑ — Ո՞րն էր նրա երկրորդ պատվիրանը։
ՊԱՏ․ — Գնացե՛ք և ասացե՛ք։ >>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 14:28։
ՀԱՐՑ — Սա հաստատո՞ւմ է այն, որ Հիսուսը գիտեր, որ ինքը մեռելներից հարություն է առնելու։
ՊԱՏ․ — Մարկոսը հստակ ցույց է տալիս, որ Խաչելությունն ու Հարությունը ուղղակի Հիսուսի հետ չեն պատահել, այլ վերջիններս Աստծո նախաիմացության մեջ են եղել: Այստեղ հրեշտակը հաստատւոմ է, որ Հիսուսը ակնկալում էր Իր Հարությունը (ոչ միայն 14:28-ում, այլև նաև 8:31, 9: 9, 9:31 և 10:34 հատվածներում): Չորս այլ տեքստերում, ինչպես նաև 10:45-ում Հիսուսը հստակ կանխագուշակում է Իր մահը և տառապանքը որպես «փրկագին շատերի համար»:
ՀԱՐՑ — Երիտասարդ տղամարդու խոսքում մեկ այլ զարմանալի բան կար․ նրա խոսքը գրված էր ոչ միայն ընդհանուր աշակերտների համար, այլ նաև ո՞ւմ համար մասնավորապես։
ՊԱՏ․ — Պետրոսի, ով դավաճանեց Հիսուսին, հատուկ հրավերք էր ուղղված։
ՀԱՐՑ — Առանց անձնական հրավերքի, կարծում եք, որ Պետրոսը կգնա՞ր Գալիլեա։
ՊԱՏ․ — Պատճառ կա մտածելու, որ Պետրոսը առանց նման հրավերքի չէր գնա: Պետրոսի մեղքի զգացողությունը, անկասկած, կոչնչացներ Հիսուսի հետ հաշտեցման նրա բոլոր հույսերը: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ Հիսուսն էր, որ նախաձեռնեց հաշտեցման քայլը: Հիսուսը ցանկանո՛ւմ էր, որ Պետրոսը հետ գնար: Նա հատուկ հրավերք ուղարկեց նրան, ով հատուկ էր մեղք գործել:
Փառահեղ Զատկի առավոտյան՝ Երկիր մոլորակի վրա ամենակարևոր օրը, Հիսուսը ժամանակ ուներ հատուկ հաշտության հրավեր ուղարկել մեղավոր մարդուն։ Մարկոսը ոչ միայն արձանագրում է Հիսուսի հարությունը մեռելներից, այլ նաև այն, որ Նա հարություն է տալու Պետրոսին իր մեղքից: Նա չմեռավ մեզ զարմացնելու համար, այլ աշխարհը Իր հետ հաշտեցնելու համար:
>>>> Ինչ-որ մեկը թող կարդա Մարկոս 16:8։
ՀԱՐՑ — Ինչպե՞ս է Մարկոսը ավարտում պատմությունը։
ՊԱՏ․ — Նա գիրքը ավարտեց զարմանքով, փախուստով և վախով: Այս դրվագը շատ կարևոր է, և համապատասխանում է բոլոր մյուս ավետարաններին, որտեղ նույնպես խոսվում է Հիսուսի հարությունով պայմանավորված աշակերտների կասկածի մասին (Մտ․ 28:17, Մր․ 16: 9-14, Ղկ․ 24:38, Հհ․ 20:25): Հարությունը աշակերտների մտքի հորինվածքը չէր, այլ հենց իրենց աշակերտների համար էլ էր այդ երևույթը մարտահրավեր։ Նրանց համար դա լրիվ նոր երևույթ էր, որը մեծ զարմանք և կասկած առաջացրեց: Նրանք նորմալ մարդիկ էին, այլ ոչ թե տարօրինակ կրոնական մոլեռանդներ: Նրանք հիմքեր ունեին ակնկալելու Հիսուսի հարությունը, եթե լուրջ վերաբերված լինեին Հիսուսի կանխատեսումներին, բայց նրանք էլ շատ նման էին մեզ, ովքեր անընդմեջ կարդում են Աստվածաշունչը և հազվադեպ իրականում հավատում մեր կարդացածին կամ հասկանում այն:
ՀԱՐՑ — Եթե Մարկոսը 16։8-ով ավարտեր պատմությունը, ապա արդյո՞ք դա լավ ավարտ կհանդիսանար։ Ըստ ձեզ՝ ի՞նչը լավ կլիներ և ի՞նչը ձեր դուրը չէր գա։
ՊԱՏ․ — Թույլ տվեք ունկնդիրները պատասխանեն, և ինչ-որ մեկը թող ձայնագրի նրանց պատասխանները։ Դա կարող է հիանալի «մազից կախված» պահ լինել, և հետևաբար՝ դժվար ավարտ ընթերցողի համար։ Իրական պատմությունը պետք է մեզ տեղեկացնի, թե ի վերջո ինչ են արել կանայք և աշակերտները: Սա կարող է նաև զայրացուցիչ և հիասթափեցնող լինել, քանի որ եթե պատմությունը 16: 8-ով ավարտվի, ապա մենք չենք իմանա Հիսուսի համբարձման մասին:
Ծանուցում։ Գիտական աշխարհը կարծում է, որ Մարկոսի բնօրինակ Ավետարանը ավարտվում է 16: 8-ով։